Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

«Ուրալ»-ի վթարի հետևանքով տուժած զինծառայողներից 8-ը դուրս է գրվել հոսպիտալից

«Ուրալ»-ի վթարի հետևանքով տուժած  զինծառայողներից 8-ը դուրս է գրվել 
հոսպիտալից

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի՝ ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած  զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել հոսպիտալից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեցի ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ ի պատասխան լրագրողների հարցումների:

«12 զինծառայողները, այդ թվում՝ նախկինում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը, շարունակում են բուժում ստանալ մասնագիտացված բաժանմունքներում։ Զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք նույնպես առաջիկայում կավարտեն բուժումը և դուրս կգրվեն հոսպիտալից»,- նշված է ՀՀ ՊՆ-ի պատասխանի մեջ:

2024թ ապրիլի 12-ին ժամը 15:25-ին մարտական հերթափոխ կատարելու ժամանակ, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի անձնակազմը «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով գահավիժել էր ձորը, ինչի հետևանքով 4 զինծառայող մահացել էր, ևս 19 զինծառայող, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էր հիվանդանոց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]